IMG_9045

Շարունակվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում ս/թ ապրլիլի 18-20-ը իրենց դրամական պարգևը ստացան Ջավախքի ևս 29 ընտանիք։ Այսպիսով ամփոփվեցին 2014 թվականին ընդունված դիմում-հայտերը (ընդամենը՝ 159 ընտանիք)։

Նվիրատվությունների հանձման միջոցառումը մեկնարկեց ք. Ախալքալաքից, որտեղ համանուն և Բորժոմի շրջանի հայաբնակ գյուղերից 15 ընտանիքների նվիրատվության արարողությանը ներկա էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սահակյանը, գործադիր տնօրեն Ա. Հակոբյանը, ինչպես նաև ՀԱԵ Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ Տ. Տաթև քհն. Մարուքյանը, Ախալքալաքից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ս. Պետրոսյանը, Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավար Է. Աղասարյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Հ. Մովսիսյանը, ԶԼՄ-ներ, ծնողներ, հյուրեր։

Ապրիլի 19-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ 10 ընտանիքների նվիրատվությունների հանձման արարողությունը, որտեղ ՋԱՀ-ի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա էին ՀԱԵ Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության և Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արմաշ քհն. Պողոսյանը, գրող-հրապարակախոս, ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, ծնողներ, հյուրեր։

Նվիրատվության հաջորդ և վերջին կանգառը Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղն էր, որտեղ Ծալկայի շրջանի գյուղերից 4 ընտանիքների նվիրատվության արարողությանը ներկա էին գյուղապետեր, շրջանային ժողովի պատգամավորներ, ծնողներ, հյուրեր։

Ստորև ներկայացնում ենք այս փուլում աջակցություն ստացած ընտանիքների ցուցակը։

N Անուն Ազգանուն Ընտանիքում որերորդ երեխան է Բնակության վայր

Նինոծմինդայի շրջան

1 Դիանա Փերոյան հինգերրորդ գ. Դիլիֆ
2 Գարիկ Խոդիկյան

Էլեոնորա Խոդիկյան

երրորդ գ. Ջիգրաշեն
3 Արազ Ծառուկյան

Նարինե Կռունկյան

երրորդ գ. Օռլովկա
4 Նելսոն Ալթունյան

Նաիրա Ալթունյան

երրորդ ք. Նինոծմինդա
5 Սանդրիկ Քյուրքչյան

Նունուֆար  Արոյան

երրորդ գ.Փոկա
6 Զուրաբ Խոդերյան

Հռիփսիկ Խոդերյան

երրորդ գ. Փ. Գոնդուրա
7 Վալերի Նորսոյան

Հասմիկ Նորսոյան

երրորդ ք. Նինոծմինդա
8 Վարդան Խաչատրյան

Վանուհի Վարդանյան

երրորդ գ. Մամզարա
9 Ալեքսան Անտանոսյան

Բելա Անտանոսյան

երրորդ գ․Հեշտիա
10 Վրեժ Հայրապետյան Ելենա Հայրապետյան երրորդ գ. Փոկա

Ախալքալաքի շրջան

11 Հայկ Գաբրիելյան

Թերմինե  Գաբրիելյան

երրորդ գ. Դիլիսկա
12 Ալեքսան Գրիգորյան

Նարինե Գրիգորյան

հինգերորդ ք. Ախալքալաք
13 Սամվել Խանջյան

Գայանե Խանջյան

երրորդ գ. Աբուլ
14 Հայրապետ Քոչոյան

Զոյա Քոչոյան

երրորդ գ. Կատիկամ
15 Վլադիմիր Սպերցյան

Հասմիկ Սպերցյան

երրորդ գ. Խանդո
16 Կամո Կրճացյան

Ասյա Կրճացյան

երրորդ գ. Դիլիսկա
17 Էդուարդ Անտոնյան

Արփինե Անտոնյան

երրորդ գ. Գոման
18 Արթուր Բարբարյան

Զարուհի Բարբարյան

երրորդ ք. Ախալքալաք
19 Սարգիս Սահարյան

Զարուհի Աբրահամյա

երրորդ գ. Խանդո
20 Կարեն Ադամյան

Օսան Ադամյան

երրորդ գ. Մերենիա
21 Գրիգոր Ալեքյան

Ռուզաննա Խաչատուրյան

երրորդ գ. Մաջադիա
22 Լեռնիկ Էլիզբարյան

Նատալյա Տադիկովա

հինգերորդ գ. Կարտիկամ
23 Վարշամ Հովհաննիսյան

Եվա Հովհաննիսյան

երրորդ գ. Մեծ Սամսար

Ծալկայի շրջան

24 Ռոման Խչոյան

Արուսյակ Խչոյան

երրորդ գ. Խաչգյուղ
25 Հովհաննես Նազլույան

Նազելի Նուրբեկյան

երրորդ գ. Նարդևան
26 Սասուն Գրիգորյան

Վարդուհի Գրիգորյան

երրորդ գ. Չիֆթքիլիսա
27 Գաբրիել Ադամյան

Նաիրա Ավետյան

երրորդ գ. Ղուշչի

Բորժոմի շրջան

28 Կարեն Վարդերեսյան

Արիանա Վարդերեսյան

երրորդ գ. Բալանթա
29 Արտյուշ Իրիցյան

Յուլյա Տերչանյան

երրորդ գ. Տաբածղուրի 

Ծրագրով աջակցություն ստացած շահառուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Լուսանկարները հասանելի են այստեղ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչություն

20 Ապրիլ 2015