IMG_6684

«Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրով 2015 թ. փետրվարի 19-ին աջակցության հերթական փուլի իրականացման ժամանակ իր դրամական պարգևը ստացավ 100-րդ շահառուն, որը Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղից Արթուր Զաքարյանի ընտանիքն էր:

Հիշեցնենք, որ երիտասարդ ամուսիններ Արթուր Զաքարյանը և Մարինե Գրիգորյանը 2014 թ. հոկտեմբերին ունեցել են իրենց երրորդ երեխային՝ փոքրիկ Կիմին, որից ելնելով էլ, համաձայն ծրագրով սահմանված կանոնների, նրանք ստացան 1.000,0 վրացական լարիի (ներկա փոխարժեքով՝ ավելի քան ԱՄՆ 500 դոլար) չափով դրամական պարգև:  

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմը շնորհավորում է Զաքարյանների ընտանիքին և մաղթում փոքրիկ Կիմին Հայրենի խաղաղ երկնակամարի տակ երջանիկ և անհոգ մանկություն:   

25 Փետրվար 2015