???????????????????????????????

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ընդլայնված հերթական նիստը տեղի ունեցավ Աղվերանում։ Հոգաբարձուների խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին ՋԱՀ-ի նախկին գործադիր տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին իրականացրած արդյունավետ աշխատանքի համար, և որոշում կայացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն նշանակել Աշոտ Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նաև Հիմնադրամի  մի շարք ընթացիկ ծրագրեր, ամփոփվեցին ՌԴ-ի  Սանկտ Պետերբուրգ քաղաքում իրականացված միջոցառման արդյունքները, ինպես նաև այլ քաղաքներում առաջիկայում կազմակերպելիք միջոցառումների նախագծերը։ Օրակարգում էին  նաև Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրի աշխատանքների, «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի ընթացքի ներկայացումը և այլն։  

??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ??????????????????????????????? ???????????????????????????????

08 Դեկտեմբեր 2014