Javakheci2

Ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, հայ հասարակական-մտավորական շրջանների անվանի ներկայացուցիչ Ջավախեցին` Ղազարոս Տեր-Գրիգորյանը (1874–1937 թթ.), բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է: «Ջավախեցի. Կյանքն ու ստեղծագործական ուղին» գրքույկում ներկայացվում է  Ջավախեցու անցած կյանքը և ստեղծագործական ուղին: Ընթերցողին անվանի մտավորականի գրական ժառանգությանն առավել մոտիկից ծանոթացնելու նպատակով հավելվածում զետեղված են նրա` Ջավախքի գյուղաշխարհն արտացոլող «Ընկնավորը», «Դատաստան կա», «Վերն Աստված կա» պատմվածքները և «Հուշեր Վահան Տերյանի կյանքից» հուշագրությունը:

Գիրքը հրատարակվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նյութական միջոցներով:

Գրքի էլեկտրոնային տարբերակը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ։

 

02 Դեկտեմբեր 2014