sayz-

 sayz-

«Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 29-ին Ախալցխայում օժանդակություն ցուցաբերեց եւս երկու բազմազավակ ընտանիքի:

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում ՋԱՀ-ի օգնությունը տրվեց Խռիկյանների եւ Փալյանների բազմազավակ ընտանիքներին:

ՋԱՀ-ի օժանդակությունը ստանալուց հետո բազմազավակ ընտանիքները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի պատասխանատուներին եւ բարերարներին՝ կարեւորելով հիմնադրամի աշխատանքը Ջավախքում ծնելիությունը բարձրացնելու կարեւոր գործին:

Երկու օր առաջ հիմնադրամը Ախալքալաքում հերթական օժանդակությունն էր ցուցաբերել 10 բազմազավակ ընտանիքի:

www.Akhaltskha.net

01 Դեկտեմբեր 2014