22222222222

Սփյուռքի նախարարն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց հիմնադրամի կողմից ջավախահայության համար իրականացվող մշակութային կյանքի, մարզական ոլորտների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված ջանքերը:

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին հիմնադրամի ապագա ծրագրերը, որոնցով նախատեսվում է իրականացնել բարեգործական ծրագրեր և միջոցառումներ, աջակցել հիմնադրամի նպատակներին համապատասխանող պետական, բարեգործական և այլ ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը, տրամադրել դրամական և նյութատեխնիկական օգնություն՝ դրանց կարիքն ունեցող անհատներին, և կազմակերպություններին:

Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին նախարարին՝ ջերմ ընդունելության և իրենց նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար:

1 2

04 Հոկտեմբեր 2014