Javakhq-111

Javakhq-111“Ջավախքին աջակցություն” հիմնադրամի կայքում Ջավախքի բնակավայրերից դուրս ապրող անձինք կարող են գրանցվել տվյալ համայնքի համապատասխան ցանկում, որի համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները՝

1. Սեղմել Գլխավոր էջի աջ կողմի մեջտեղի  հատվածում գտնվող “Ինտերակտիվ քարտեզ” պատուհանը __  բացվում է Ջավախքի և Ծալկայի քարտեզն ըստ շրջանների։ Ինքնալրացման  հնարավորություն ունեն հայաբնակ բնակավայրերը, որոնք նշված են կարմիր գույնով։

2. Տվյալ շրջանի քարտեզի վրա գտնել Ձեր քաղաքը կամ գյուղը և սեղմել համապատասխան կարմիր կետի վրա __ բացվում է 6 տողանի պատուհան։

3. Ընտրել և սեղմել 4-րդ ՝ “Բնակավայրից դուրս բնակվողների ցուցակ” տողը __ բացվում է ինքնալրացման համակարգը։

4. Անհրաժեշտ է լրացնել բոլոր կետերը և վերջում սեղմել ՄՈՒՏՔ կոճակը։

Հ.Գ. Կոնտակտային տվյալները ևս անհրաժեշտ է լրացնել, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն։

Շնորհավորում ենք, Դուք գրանցված եք, սակայն Ձեր տվյալները տեղ կգտնեն ցուցակում կայքի համակարգողի հաստատելուց անմիջապես հետո։ 

13 Օգոստոս 2014