1111111111

222222222013 թ. օգոստոսի 12-ին Գանձայի Վ.Տերյանի տուն-թանգարանի բակում գյուղի ուսուցիչների և թանգարանի աշխատակիցների ջանքերով հիմնադրվեց 6 – օրյա «Վերադարձ» ճամբարը,որի ստեղծմանն իրենց աջակցությունը ցուցաբերեցին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: Ծրագրին մասնակցում էին 10-15 տարեկան ավելի քան 30 Գանձայի երեխա:  Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների ազգային, բարոյական,  գեղագիտական և ֆիզիկական դաստիարակությանը, նրանց մոտ ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը, Տերյանի կյանքի և պոեզիայի մասին երեխաների շրջանում առավել խոր գիտելիքների ամրապնդմանը: Ճամբարի վերջին օրը «Կարոտս հավերժ» խորագրով միջոցառման ներքո երեխաները հանդես եկան գեղեցիկ երգ ու պարով, Տերյանի բանաստեղծություններով։ 2014 թվականին նախատեսվում է «Վերադարձ» մեկ շաբաթյա ճամբար կազմակերպել 8 -12 տարեկան 40 երեխայի  համար:

Նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների մոտ ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը, նրանց հանգստի, խաղի և ուսուցման համատեղ կազմակերպմանը տարբեր դասընթացների և միջոցառումների իրականացման միջոցով։Մասնավորապես պետքէ իրականացնել՝

1.       Ֆիզիկական դաստիարակություն ( ֆիզիկական վարժություններ),

2.       Կրոնի պատմության ուսուցում և դաստիարակություն,

3.       Էթիկայի, վարքի կանոնների ուսուցում,

4.       Գեղագիտական և ազգային դաստիարակություն (ազգային երգ, պար, գրականություն, հայրենագիտություն, արվեստ),

5.       Խաղային գործունեություն (մրցույթ-խաղեր, վիկտորինաներ ևայլն),

6.       Այլ միջոցառումներ (արշավներ, էքսկուրսիաներ)։

Դասընթացների և կազմակերպչական մասի իրականացնողներ

Տերյանագիտություն –  Ն. Սիրականյան, Գ. Մատինյան

Ժամանակակից պոեզիա և ասմունք – Ն. Սիրականյան

Ֆիզիկական վարժությունների կատարում- Ն. Սիրականյան

Վարքի կանոնների ուսուցում – Ն. Սիրականյան

Նկարչություն և արվեստ – Վ. Թևանյան

Խաղային գործունեության կազմակերպում – Ք. Մանոյան

Ազգային երգերի ունկնդրում և կատարում – Ա. Մկրտչյան

Ազգային պար – Ա. Մկրտչյան

Ճամբարի հիմնադիր և ծրագրի

      պատասխանատու՝                       Նարինե Սիրականյան

            Օգնականներ՝                         Քրիստինե  Մանոյան,    Գոհար  Մատինյան

Նկարները հասանելի են այստեղ

13 Օգոստոս 2014