Akhaltskha

Հուլիսի 23-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում հավաքվել էին Ախալցխայի շրջանի 4 բազմազավակ երեխաների եւ այս տարի 3-րդ երեխան ունեցած ծնողները:
Ախալցխայի հեգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի եւ Նինոծմինդայի հոգեւոր հովիվ Տեր Արմաշ քահանայի ներկայությամբ «Ջավախքի աջակցություն» Հիմնադրամի Ախալցխայի պատասխանատու Էդուարդ Այվազյանը հիմնադրամի անունից հատկացված գումարը փոխանցեց հավաքված ծնողներին:
Էդուարդ Այվազյանը հավաքվածներին մեկ անգամ եւս ներկայացրեց ծրագրի նպատակը և շնորհավորեց պարգևավճարը ստանալու կապակցությամբ:
ՋԱՀ-ի կողմից պարգևավճար ստացած ընտանիքներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին նորաստեղծ հիմնադրամին, ծրագրի հովանավորներին եւ բոլոր կազմակերպիչներին: Նրանցից մեկի խոսքերով՝ սա առաջին դեպքն է, երբ հետաքրքրվում են իրենց բազմազավակ ընտանիքի ճակատագրով և տալիս են նման օժանդակություն:
Նինոծմինդայի քահանա Տեր Արմաշի խոսքերով՝ հիմնադրամը հիմնել են ծնունդով Ջավախքցի գործարարները բարերար Սոս Սահակյանի նախաձեռնությամբ: Տվյալ ծրագրով ՋԱՀ-ը օգնում է այն ընտանիքներին, ովքեր այս տարի ունեցել են երրորդ կամ ավելի երեխան, կամ ունեն վեց եւ ավելի երեխա: Հոգեւորականի խոսքերով՝ հիմնադրամը իրականացնում է նաեւ բազմաթիվ այլ մշակութային ծրագրեր:

24 Հուլիս 2014