Միացե՛ք մեր մեծ տեխնոլոգիական թիմին` միասին ստեղծելու Ջավախքի ապագայի ալգորիթմը։
«ԱրՄաթ» կենտրոնի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
Անհրաժեշտ որակավորումներ՝
Կազմակերպչական հմտություններ,
Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կամ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Խմբակավարն անցնելու է համապատասխան վերապատրաստում:
Աշխատանքային պարտականություններ՝
Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
Յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերել անհատական մոտեցում՝ ապահովելով նրա մասնագիտական աճն ու զարգացումը։
Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները:
Վարել խմբակի ֆեյսբուքյան էջը և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։
Եթե դուք ցանկանում եք միանալ մեր թիմին, ապա կարող եք Ձեր ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին, իսկ հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 579 25 24 94 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է
P.S. Մեկնաբանություններում նշեք ձեր ընկերներին ովքեր կարող են հետաքրքրված լինել։