245369702_1784207748437706_2341334789837077394_n
‼Փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ
📢Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ԽՄԲԱԿԱՎԱՐԻ գործ կա։
🤖Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
👉Խմբակավարն անցնելու է համապատասխան վերապատրաստում:
📌Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
-Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
-Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
-Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին:
☎Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 593 33 35 59 հեռախոսահամարին:
⏰Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։
👉Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությունն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:
30 Նոյեմբեր 2021