
Նոյեմբերի 5-7-ը Ծաղկաձորում կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից կազմակերպված «ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների երկխոսության կամուրջ» խորագրով եռօրյա ծրագիրը։
Ծրագրի նպատակն է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը, համախմբելով հայ երիտասարդներին համընդհանուր նպատակի շուրջ՝ նրանց կարողությունները ծառայեցնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը և նպաստել սփյուռքահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան միջավայր։