F92BF1AF-5ACD-45CE-A871-66D53FC04A52
‼Փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ
📢Ախալքալաքում գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ԽՄԲԱԿԱՎԱՐԻ գործ կա։
🤖Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
👉Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
📌Անհրաժեշտ որակավորումներ՝
-Կազմակերպական հմտություններ,
-Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
-Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
-Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
-Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
-Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
📌Աշխատանքային պարտականություններ՝
-Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
-Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
-Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
-Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին:
☎Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ զանգահարել է +995 593 33 35 59 հեռախոսահամարին:
⏰Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է։
👉Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությունն իրականացվում է ՋԱՀ-ի բարերար Ավետիս Բալոյանի ֆինանսական աջակցությամբ:
13 Հոկտեմբեր 2021