ընդունելություն
📣ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
👉Սիրելի՛ հայրենակիցներ, Ղուշչիում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝
✅Ռոբոտաշինություն
✅Ծրագրավորում
✅3D մոդելավորում
✅Խաղերի ստեղծում
✅Անիմացիայի ստեղծում
Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝ ապա գրանցվի՛ր զանգահարելով խմբակավար Գոռ Սիմոնյանի հեռախոսահամարին՝ +995597922954 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկիր [email protected] էլ. հասցեին: Խմբակին կարող եք գրանցվել նաև անցնելով հետևյալ էլեկտրոնային հղմամբ
👉«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։ «ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:
🦾Ղուշչիում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
08 Հոկտեմբեր 2021