DSC_0527

Օրերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղում տեղի ունեցավ Խաչքարի բացման պաշտոնական արարողություն, որը գյուղի բնակիչների համար կծառայի որպես սրբատեղի:

Միջոցառման ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վարդապետ Տեր Կիրակոս Դավթյանի և Տեր Արմաշ քահանա Պողոսյանի գլխավորությամբ կատարվեց Խաչքարի օծման արարողություն:

Խաչքարը տեղադրվել է Ղաուրմա գյուղի զավակ Սայաթ Մկրտչյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իսկ քանդակագործը Արա Ղարսլյանն է:

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունը:

08 Սեպտեմբեր 2021