խմբակավարի հայտարարություն

Խմբակավարի #ԳՈՐԾԿԱ

Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։

Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:

Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:

Անհրաժեշտ որակավորումներ՝

Կազմակերպական հմտություններ,

Պատասխանատվություն և պարտաճանաչություն,

Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,

Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,

Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,

Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Աշխատանքային պարտականություններ՝

Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,

Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,

Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,

Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել [email protected] հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:

Դիմելու վերջնաժամկետը Օգոստոսի 22-ն է։

Բեժանոյում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։

09 Օգոստոս 2021