Ջավախքում 2 նոր Արմաթ է բացվում

📢Սիրելի՛ հայրենակիցներ,
Հուլիսի 12-ին քաղաք Նինոծմինդայում և հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունները: Սիրով հրավիրում ենք այդ տոնական օրերը մեզ հետ անցկացնելու:
📌 Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ: 📌 Օլավերդում ԱրՄաթի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։ Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:
✅ Հանդիպման վայրը՝ Ջավախք, քաղաք Նինոծմինդա, փողոց էրզրումյան, տուն 12 ✅ Օրը՝ հուլիսի 12 ⏰ Ժամը՝ 14:00
✅ Հանդիպման վայրը՝ Ջավախք, գյուղ Օլավերդ ✅ Օրը՝ հուլիսի 13 ⏰ Ժամը՝ 14:00
ԱրՄաթ-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:
 
🚌 Լրագրողների տեղափոխումը կապահովի «ՋԱՀ»-ը:
Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև հուլիսի 8-ը:
☎ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 522026 հեռախոսահամարով:
Տեսնել ավելի քի