159841143_1077440372739783_8775886139031217504_n

Մարտի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ ՝ նվիրված ուկրաինացի ականավոր բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան 207-րդ տարեդարձին: Միջոցառումներին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ դեսպան Իվան Կուլեբան, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ, Գյումրիում Ուկրաինայի Պատվավոր հյուպատոս Սոս Սահակյանը, Ուկրաինական օտարերկրյա դիվանագիտական հաստատության դիվանագետներ և աշխատակիցներ։ Հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեծ Կոբզարի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով ականավոր բանաստեղծին ում ներդրումը մեծ է Ուկրաինական և Համաշխարհային գրականության մեջ, ինչպես նաև ուկրաինական պետության կայացման գործում։

16 Մարտ 2021