fb
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջավախքի Ծղալթբիլա գյուղում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար:

Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝

✅Ռոբոտաշինություն
✅ Ծրագրավորում
✅3D մոդելավորում
✅ 3D տպագրություն
✅ Խաղերի ստեղծում

✅ Անիմացիայի ստեղծում

Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝

ապա գրանցվի՛ր զանգահարելով +995 598481503 հեռախոսահամարին կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկել [email protected] էլ. հասցեին:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։

«ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ծղալթբիլայում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Արմսվիսբանկի հետ համագործակցությամբ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

26 Փետրվար 2021