արմաթ-ախալցխա_ընդունելություն_հայ_-_copy.QJHC8

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջավախքի Ախալցխայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է 2021 թվականի ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար:

Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝

✔ Ռոբոտաշինություն

✔ Ծրագրավորում

✔3D մոդելավորում

✔ 3D տպագրություն

✔ Խաղերի ստեղծում

✔ Անիմացիայի ստեղծում

Եթե քեզ հետաքրքրեց այս ամենը և ուզում ես քո գաղափարները կյանքի կոչել՝

ապա գրանցվի՛ր զանգահարելով  +995 574727245  հեռախոսահամարին կամ երեխայի տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկել [email protected]   էլ. հասցեին:  Դիմելու վերջնաժամկետը մինչև հունվարի 15-ն է։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։

«ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների և կառույցների աջակցությամբ:

Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնումը ֆինանսավորվել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կողմից:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

18 Դեկտեմբեր 2020