117298899_1457714281087056_2115958502906228749_o (1)
Ախալցխայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք խմբակավար։
Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումնու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
Աշխատանքային լեզուններն են հայերենը և վրացերենը:
Անհրաժեշտ որակավորումներ՝
📍 Կազմակերպական հմտություններ,
📍Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
📍Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
📍 Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
📍Թիմային ոգիև անձնակազմի կառավարման հմտություններ,
📍Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
📍Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
📌Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
📌 Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
📌 Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
📌 Ամսական հաշվետվություններներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
📩📧 Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին:
Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել մեր էլ.հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին:
📅Դիմելու վերջնաժամկետը մինչև սեպրեմբերի 16-ն է։
15 Սեպտեմբեր 2020