Նկար

Սիրելի երիտասարդներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 1-11-ը առցանց տարբերակով կիրականացվի «Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների գործակցության կամուրջ» խորագրով դասընթացների շարքը:

Ծրագրի նպատակն է Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդների միջև կառուցել երկխոսության կամուրջ, նպաստել Հայաստան-Սփյուռք-Ջավախք կապի ամրապնդմանը՝ համախմբելով հայ երիտասարդությանը համընդհանուր գաղափարի շուրջ:

Ծրագրի արդյունքում դուք կտիրապետեք կազմակերպչական, թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցման, գործարար կապեր հաստատելու հմտություններին: Բացի այդ, կստեղծվի ջավախքցի, սփյուռքահայ և մարզաբնակ երիտասարդների միջև շփման ընդհանուր հարթակ, որը համատեղ ծրագրերի իրականացման հիմք կդառնա:

Դասընթացին կարող են մասնակցել Ջավախքի, Սփյուռքի և ՀՀ մարզերի երիտասարդները:

Մասնակցությունը անվճար է: Դասընթացները տեղի կունենան ZOOM հարթակում:

Մանակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը` https://forms.gle/4S1UScgn93QYJZQW8:

Ծրագրի կազմակերպիչներ՝

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ

Ծրագրի աջակիցներ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչություն

«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոն ՀԿ

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարադական կազմակերպությունների ասոցիացիա

Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ

27 Օգոստոս 2020