]8ag xek

📢«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երևանի գրասենյակում #գործկա

ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Աշխատանքային պարտականություններ↩️
Մշտապես կապի մեջ լինել հիմնադրամի շահառուների հետ, ուսումնասիրել վերջիններիս խնդիրներն ու պահանջները, մշակել համապատասխան ծրագրեր (անգլերեն/ ռուսերեն/ հայերեն լեզուներով) և ապահովել դրանց իրականացումը,
Կազմակերպել դրամահավաքներ ու բարեգործական միջոցառումներ, մասնակցել միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներին,
Ամրապնդել և ընդլայնել գործընկերային կապերը պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու այլ կառույցների հետ,
Ներգրավել նոր նվիրատուներ և կազմակերպել վերջիններիս հետ աշխատանքը,
Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,
Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,
Պատրաստել պաշտոնական գրությունների և տեղեկատվական նյութերի նախագծերը հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով,
Կազմակերպել գործադիր տնօրենի հանդիպումները և ընդունելությունները,
Գործուղվել Ջավախք,
Կատարել հիմնադրամի առաքելությունից բխող այլ գործառույթներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն,
Ռազմավարական մտածողություն ու ծրագրերի մշակման և իրականացման հմտություններ,
Անձնային և մասնագիտական հատկանիշները մշտապես բարելավելու պատրաստակամություն,
Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,
Ստեղծագործական միտք, արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
ՀԿ ոլորտում աշխատանքային փորձը, ոլորտի մարտահրավերների և համայնքային զարգացման վերաբերյալ լավատեղեկացվածությունը ցանկալի է,
Միջազգային կառույցների հետ համագործակցության և դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel, Power Point, CorelDRAW),
Ջավախքցի լինելը և ջավախքյան բարբառով զրցիլը առավելություն է:

🕘Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ/ 09։00-18։00
📧Նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել info@jah.am էլեկտրոնային հասցեին:
💸Աշխատավարձը՝ կախված հմտություններից ու փորձից:
Դիմելու վերջնաժամկետ՝ ս․թ․օգոստոսի 18-ը:

17 Օգոստոս 2020