104421187_2369594320007101_1508140361103664574_n
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում են «ԴԻՋԻԿՈԴ» պատանեկան ծրագրավորման մրցույթ՝ Ջավախքի տարածաշրջանում: Մրցույթի եզրափակիչը կունենա 2020թ.-ի հուլիսի 17-ին, առցանց ձևաչափով:
 
Նպատակը.
● նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը,
● խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող,
● բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները:
 
Մրցույթի թեմաներն են․
● Թագավարակ
● «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ
● Ջավախքի մեծերը
● Հանելուկներ և տրամաբանական հարցեր
● Ուսուցում փոքրիկներին
● Արվեստ և մշակույթ
● Ջավախքի լեռնաշխարհը
● Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և մենք
● Ֆանտաստիկ ժանր
● Բակային և համակարգչային խաղեր
 
Անվանակարգերն են.
Աղուես ծրագրավորման լեզու
Անվանակարգ 1-ինտերակտիվ անիմացիա
Անվանակարգ 2-համակարգչային խաղ
 
Կրիայ ծրագրավորման լեզու
Անվանակարգ 1-պիքսելային աշխատանք
Անվանակարգ 2-մաթեմատիկա
Հաղթողներին կպարգևատրվեն նվերներով:
 
Մրցույթի կանոններին ավելի մանրամասն ծանոթանալու և գրանցվելու համար սեղմեք հետևյալ հղումը` https://bit.ly/3ejZ9p3:
16 Հունիս 2020