88321367_1328771310648021_7748485816506122240_o

ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում մարտի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ ծնունդով Ախալցխայի Ծղալթբիլա գյուղից նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ազգային զարթոնքին և Նոր Հայքի կերտմանը: Բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, արվեստագետներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ:

ՋԱՀ-ն իր օժանդակությամբ մշտապես ջավախահայ արվեստագետների կողքին է՝ կարևորելով արվեստի դերը հասարակության կերտման հարցում:
Բացի գեղանկարչությունից, Վիկտոր Հովհաննիսյանը զբաղվում է գրաֆիկայով, կոլաժով, գրքի նկարազարդումով: Նա եղել է Հանրային հեռուստատեսության շատ տաղավարների ձևավորող:

Նկարիչն ասում է, որ իր բոլոր ստեղծագործություններում կարևոր դերակատարում ունեն իր արմատները.
«Ես ինչ էլ անեմ, իմ մեջ նստած է էրզրումցին, նրա բնավորությունը ու ամենակարևորը՝ բարբառը: Ջավախքը, Ախալցխան, Էրզրումը իմ հիմքն են, որի վրա կառուցվում է այսօրս»:

 

05 Մարտ 2020