armath

📢 Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոյեմբերի 1-ին Ջավախքի Ախալցխա քաղաքում տեղի կունենա Վրաստանում 4-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությանը: Սիրով հրավիրում ենք այդ տոնական օրը մեզ հետ անցկացնելու:

📌 Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը: «Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:

Համայնքում ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

✅  Օրը՝ նոյեմբերի 1
⏰  Ժամը՝ 14:00

Հանդիպման վայրը՝ Ջավախք, քաղաք Ախալցխա, Ա. Իվերիելիի փ., տուն 11

🚌  Լրագրողների տեղափոխումը կապահովի «ՋԱՀ»-ը:
Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև հոկտեմբերի 28-ը :

☎️  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 522026 հեռախոսահամարով:

23 Հոկտեմբեր 2019