armat

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջավախքի Ախալցխա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար:

Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝


 Ռոբոտաշինություն
 Ծրագրավորում
 3D մոդելավորում
 3D տպագրություն
 Խաղերի ստեղծում
 Անիմացիայի ստեղծում

⇒ Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել +995 597 68 68 04 հեռախոսահամարով կամ երեխայի տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) և ծնողի հեռախոսահամարը ուղարկել jah.fund.georgia@gmail.com էլ. հասցեին:
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:

«ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2I73hez:

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության կողմից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերաների և կառույցների աջակցությամբ:

Ախալցխայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնումը ֆինանսավորվել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կողմից:

 

21 Հոկտեմբեր 2019