ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐ

Ախալցխայում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ:

Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց (CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:

Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:

Աշխատանքային լեզուներն են հայերենը և վրացերենը:

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
  • Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
  • Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
  • Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
  • Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
  • Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
  • Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:

Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել projects@jah.am հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել 010 52 20 26 կամ 043 52 20 26 հեռախոսահամարներով:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեբերի 22-ն է:

06 Սեպտեմբեր 2019