Աշխատանք

🔊 «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երևանի գրասենյակում #գործկա

🔎 Փնտրում ենք հանրային և արտաքին կապերի պատասխանատու

Գործառույթներ՝

🔹 Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,

🔹 Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,

🔹 Մշակել PR գործիքներ, այդ թվում՝ տարեկան հաշվետվություններ, տեղեկատվական տարբեր նյութեր,

🔹 Ամրապնդել և զարգացնել հիմնադրամի համագործացկությունն ու կապերը միջազգային և պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ,

🔹 Մասնակցել Հայաստանում և Ջավախքում հիմնադրամի ծրագրերի կազմման, ներկայացման և իրականացման աշխատանքներին,

🔹 Կազմակերպել գործադիր տնօրենի հանդիպումները և ընդունելությունները,

🔹 Պատրաստել պաշտոնական գրությունների և տեղեկատվական նյութերի նախագծերը հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով,

🔹 Կատարել հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:

📌 Պահանջվող հմտություններ ՝

🔸Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն,

🔸Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram) գործիքակազմի իմացություն,

🔸Համակարգչային հմտություններ (Microsoft Word, Excel, Power Point, CorelDRAW),

🔸Լուսանկարների և տեսանյութերի խմբագրման ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

🔸Ստեղծագործական միտք, արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,

🔸Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,

🔸Ջավախքցի լինելը և ջավախքյան բարբառով զրցիլը առավելություն է

Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ/09։00-18։00

👆 Նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել info@jah.am էլեկտրոնային հասցեին:

🗓 Դիմելու վերջնաժամկետ՝ 15.09.2019

04 Սեպտեմբեր 2019