69024552_2378277938928793_8015587204124377088_n

2019թ. օգոստոսի 7-17-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը իրականացրեց կարպետագործության դասընթացներ:

Դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին:

Ծրագիրն ընթացավ 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն, գոբելեն:

Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին հայկական զարդարվեստը, ինչը թերևս, հայի մշակութային ինքնության  ամենավառ դրսևորումներից է: Ծանոթացան հայկական զարդանախշերի տեսակներին՝ բուսական, երկրաչափական, կենդանական, հյուսվածքային, դրանց կառուցման սկզբմունքներին և գունային գամմային:

Դասընթացների ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց գործած կարպետները, որոնք նվիրեցին տուն-թանգարանին:

19 Օգոստոս 2019