0C75A77C-8325-4F85-A840-303EC26FD3C2

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի` Ջավախքի պատանիների զարգացման ուսուցողական ծրագրի շրջանակներում հուլիսի 18-ից 28-ը Կարզախում, Գոմանում, Վաչիանում, Հեշտիայում, Ախալքալաքում և Դամալայում տեղի ունեցան «Ապահով և անվտանգ համացանց», «Ի՞նչ է արհեստական ինտելեկտը», «Մտքի վարժանք» խորագրերով դասընթացները:
ՀՊՄՀ հենակետային վարժարանի և Երևանի №65 ավագ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռուզան Նիկոյանի կողմից անցկացված դասընթացին մասնակցեց շուրջ 220 պատանի:
Ծրագրի նպատակն էր մտագրոհների, հարց-պատասխանի, խմբային աշխատանքի միջոցով զարգացնել պատանիների տրամաբանությունը և վերլուծական միտքը, ինչպես նաև սովորեցնել, թե որոնք են համացանցի դրական և բացասական կողմերը, ինչ է համացանցային հանցավորությունը, որոնք են դրա կանխարգելման միջոցները, որն է արհեստական ինտելեկտի ստեղծման նպատակը և դրա կիրառությունները տարբեր ոլորտներում:

05 Օգոստոս 2019