156467004510074508

Սիրելի՛ երիտասարդներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ օգոստոսի 8-11-ը տեղի կունենա «Ջավախք՝ գույների աշխարհ» խորագրով պլեներ-փառատոն:

Ծրագիրը հնարավորություն կտա կտավին հանձնել բալլադներում և բանաստեղծություններում ներկայացվող ջավախքյան չքնաղագեղ բնությունը, մասնակցել լավագույն վարպետների կողմից անցկացված վարպետության դասերին:

Մասնակից երիտասարդ նկարիչները ձեռք կբերեն տեսական և գործնական խորը գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում և կնպաստեն Ջավախքի մշակութային կոթողների և տեսարժան վայրերի ճանաչելիության բարձրացմանը:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:

Պլեներ-մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդ նկարիչները Հայաստանից և Վրաստանից: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/NA9P9kKcGHrcX86J6:

Ծրագրի կազմակերպիչներ՝
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ
«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ

Ծրագրի աջակիցներ՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Ջավախքի երիտասարդ նկարիչների ասոցիացիա
Ախալցխայի Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն
Սամցխե Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիա

01 Օգոստոս 2019