66162438_2603661603001441_7651645097234137088_n

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործարար-բարերարները Սոս Սահակյանի գլխավորությամբ մասնակցեցին հայ-վրացական գործարար համաժողովին:

📣Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ երկու երկրներն ունեն տնտեսական համագործակցության մեծ ներուժ և կառավարությունների խնդիրն է նպաստել եղած հնարավորությունների լիարժեք իրագործմանը։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքի համար և տեղեկացրեց, որ գործարար համաժողովին Վրաստանից մասնակցում են 40, իսկ Հայաստանից ավելի քան 70 գործարար, ինչը վկայում է երկու երկրների գործարար համայնքի հետաքրքրվքծության մասին։

28 Հունիս 2019