48169681832_10d6bf3e1c_o

Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում արդեն երկրորդ տարին է նշվում գյուղի օրը:

🔊Տոնական օրվա մեկնարկը տրվել է գոհաբանական աղոթքով, որը կատարել է Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը հոգևոր դասի հետ:

🔊Տոնական միջոցառմանը ներկա են եղել հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, ինչպես նաև ծնունդով կուլիկամցիներ՝ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Շահբեկյանը և ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը:

🔊Առաջիկայում որոշվել է Կուլիկամ գյուղում հիմնադրել ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա երեխաներին նոր որակի կրթություն տալու և մասնագիտական աճի հնարավորություններ ստեղծելու համար:

01 Հուլիս 2019