60519261_445273776275074_4192882760962015232_n

2019 թ. մայիսի 10-ին Ջավախքի Ախալքալաք և Ախալցխա քաղաքներում տեղի ունեցավ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի զարգացմանն ուղղված հանդիպումների շարք  «Արտ Լանչ» և «Արտ Գեսթ Հաուս» ընկերությունների հիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին «Գարդման տուր» զբոսաշրջության ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Վրաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Գրիգորյանը, Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում գործող ռեստորանների սեփականատերեր և ղեկավարներ:

«Արտ Լանչ»  ընկերության հիմնադիր Բ. Մելքոնյանն ընդգծեց, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի հաջողության համար անհրաժեշտ է, որպեսզի գործարարներն իրենց ուժերը համատեղեն և ստեղծեն հյուրանոցների և ռեստորանների զարգացման ասոցացիա։ Այս պարագայում գրագետ մասնագետների ներգրավումը կնպաստի մարքեթինգի ավելի հեշտ կիրառմանը, որն էլ իր հերթին կավելացնի մասնակիցների եկամուտը:

Նա նաև նշեց, որ հյուրանոցների համատեղ աշխատանքի և ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տուրիստների մեծ հոսք ուղղորդել տվյալ տարածաշրջան՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Այս գաղափարը մասնակիցների կողմից հիմնականում հավանության առաջացավ և որոշվեց հաջորդ հանդիպմանն արդեն հիմնել ասոցացիան:

ՋԱՀ-ի պատվիրակության ուղեկցությամբ Բ. Մելքոնյանը այցելեց նաև Թուրքիայի սահմանին գտնվող հայաբնակ Կարզախ գյուղ և եղավ Ջիվանու տուն-թանգարանում: Աշխատակիցները հյուրերին ընդունեցին կարզախյան բարիքներով և թանգարանի թոնիրում պատրաստված ուտեստներով:

Այսօր Հայաստանի տարածքում գործում է «Արտ Լանչ» սննդի 45 կետ։ Ընկերությունն ունի սննդի կետեր նաև Վրաստանում, Ռուսաստանում և Դուբայում

Հանդիպումների շարքն իրականցվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է զարգացնելու հյուրանոցային բիզնեսը և տուրիզմը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

13 Մայիս 2019