Untitled-1

Սիրելի՛ հայրենակիցներ,

սիրով հրավիրում ենք մասնակցելու Ջավախքում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը և «Դամալայի օր» տոնախմբությանը: Միջոցառումները տեղի են ունենալու 2019թ. ապրիլի 20-ին, ժամը՝ 11:00-ից Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում:

ՕՐԱԿԱՐԳ
📍 11:00 – Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում
📍 13:00 – «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողություն
📍 14:00 – Դամալա գյուղի պարարվեստի կենտրոնի բացման արարողություն
📍 14:30 – Համերգային ծրագիր
📍 15:30 – Հյուրասիրություն

****
✔ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության կողմից «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ և այլ անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

էլ. հասցե՝ info@jah.am, Հեռ.՝ +374 (10) 52 20 26, +374 (55) 77 17 41, +995 (591) 91 89 76

🔰Լրագրողների փոխադրումը ՀՀ-ից դեպի Ջավախք կապահովի հիմնադրամը: Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև ապրիլի 17-ը:

12 Ապրիլ 2019