
Վերջերս լույս է տեսել Բուղաշեն գյուղի հանրային դպրոցի տնօրեն Թադևոս Պալյանի «Քմահաճ գարուն» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուն:
Ժողովածուն Ջավախքում ապրող և ստեղծագործող, մանկավարժ-բանաստեղծ Թադևոս Պալյանի 4-րդ գիրքն է, որի թեմատիկան բազմաշերտ է և ներառում է բնության, հարազատ բնօրրանի, հայրենասիրական և սիրո մոտիվները:
Պալյանների ընտանիքը ՋԱՀ-ին «Քմահաճ գարուն» ժողովածուից նվիրել է 250 օրինակ: