44621745_1835495183229722_1217648109161545728_o

Նոյեմբերի 12-14-ը ՀԲԸՄ Հայաստանի ցուցահանդեսների սրահում  տեղի է ունենալու  MUSExpo 2018-ը, որին մասնակցելու է Ջիվանու-տուն թանգարանը:

«Թանգարանային շաբաթ․ վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքում ներառված է MUSExpo-ն, որի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ  զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետները հնարավորություն կունենան քննարկելու թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու հնարավորությունները և ներկայացնելու թանգարանային ներուժը:

Հանրային ֆորումի շրջանակներում կձևավորվի նաև վեց թեմատիկ կլոր սեղան, որտեղ միջազգային փորձագետների օգնությամբ կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները ոլորտին առնչվող խնդիրներն ու մարտահրավերները քննարկելու և կառուցվածքային լուծումներ առաջարկելու համար:

Մեծանուն Աշուղ Ջիվանու (Սերովբե Լևոնյան) տուն-թանգարանը հիմնադրվել է 2016թ. «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից:

Սիրով հրավիրում ենք բացահայտելու Ջիվանու տուն-թանգարանի, Ջավախքի և մասնավորապես Կարզախի զբոսաշրջային ներուժը:

01 Նոյեմբեր 2018