новый коллаж

Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ  գերաշնորհ Բագրատ Սրբազանը «Հաղարծնի շաբաթ»-ի շուրջ  50 պատանիների հետ մեկնել էր ուխտագնացության դեպի Ջավախք, որտեղ ուխտավորները այցել էին Աշուղ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարան:

Գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի խոսքերով, ուխտավորներին հատկապես դուր էր եկել թանգարանի հուշային հատվածը, որտեղ ներկայացված է 19-րդ դարավերջի գյուղական միջավայրը: Այս հատվածում  պահպանվել է տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ժամանակվա կենցաղային իրերը՝  կահ-կարասի, գույք, գործիքներ, որոնք հայթայթվել և ռեստավրացվել են՝ այն դարձնելով նաև ազգագրության թանգարան: Ցուցանմուշները  հավաքագրվել են Կարզախից և հարակից գյուղերից: Տան այս հատվածում Ջիվանին անցկացրել է կյանքի առաջին տարիները:

Բագրատ Սրբազանը թանգարանում կատարեց «Քանքարավոր ընկեր» երգը:

Ուխտավորների խոսքերով, այցելությունը դեպի Հայաստանի պատմական Ջավախք աշխարհ զգացմունքային էր: Ամեն ինչից զատ, ուխտագնացության ամենատպավորիչ և կարևոր մասը շփումն էր ջավախքցիների հետ, հանդիպում- զրույցը Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորների, Տեր Հայրերի, սարկավագների և մանկապատանեկան երգչախմբի անդամների հետ:
Ուխտավորները տպավորված էին ջավախքցիների  ջերմ ու բարեկամական ընդունելությունից և Ջավախքի պատմամշակութային ժառանգության հետ ծանոթացումից:

05 Սեպտեմբեր 2018