36926408_860734787451678_8263644221420863488_n

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երևանյան գրասենյակում #գործկա

Փնտրում ենք ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ PR ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Գործառույթներ՝

 Ամրապնդել և զարգացնել հիմնադրամի համագործացկությունն ու կապերը միջազգային և պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ,

 Շարունակական աշխատանքներ տանել նվիրատուների հետ,

 Իրականացնել հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկում ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուներով, և սոցիալական ցանցերում էջերի վարում,

 Կազմակերպել ԶԼՄ-ների հետ աշխատանքները և ապահովել հիմնադրամի գործունեության լուսաբանումը,

 Կատարել լրատվական դաշտի մշտադիտարկում,

 Մշակել PR գործիքներ, այդ թվում՝ տարեկան հաշվետվություններ, տեղեկատվական տարբեր նյութեր,

 Մասնակցել հիմնադրամի ծրագրերի կազմման և ներկայացման աշխատանքներին,

 Ներգրավվել Հայաստանում և Ջավախքում միջոցառումների և ծրագրերի իրականացման աշխատանքներում,

 Կատարել հիմնադրամի նպատակներից բխող այլ գործառույթներ:

Պահանջվող հմտություններ ՝

 Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բարձր մակարդակի իմացություն,

 Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, LinkedIn ) գործիքակազմի իմացություն,

 Համակարգչային հմտություններ. (Microsoft Word, Excel, Power Point)

 Լուսանկարների և տեսանյութերի խմբագրման ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

 Ստեղծագործական միտք, արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,

Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,

 Ջավախքցի լինելը և ջավախքյան բարբառով զրցելը առավելություն է:

Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ/09։00-18։00

Նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել office@jah.am էլեկտրոնային հասցեին:

Դիմելու վերջնաժամկետ՝ 20.07.2018

11 Հուլիս 2018