37002706_860638767461280_6782934978901573632_n

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչությունը փնտրում է

ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշտապես կապի մեջ լինել հիմնադրամի շահառուների հետ, ուսումնասիրել վերջիններիս խնդիրներն ու պահանջները, մշակել համապատասխան ծրագրեր (անգլերեն/ վրացերեն լեզուներով) և ապահովել դրանց իրականացումը,

 Կազմակերպել դրամահավաքներ ու բարեգործական միջոցառումներ, մասնակցել միջազգային և տեղական դրամաշնորհային մրցույթներին,

 Մշտադիտարկել հիմնադրամի ծրագրերի իրականացումը և ըստ անհրաժեշտության կազմել և ներկայացնել հաշվետվություններ,

 Ամրապնդել և ընդլայնել գործընկերային կապերը տեղական և պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների հետ,

 Ներգրավել նոր նվիրատուներ և կազմակերպել վերջիններիս հետ աշխատանքը,

 Կատարել հիմնադրամի առաքելությունից բխող այլ գործառույթներ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐ

 Կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 1 տարվա փորձ,

 Անգլերեն և վրացերեն լեզուների գերազանց իմացություն,
(ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

 Ռազմավարական մտածողություն և ծրագրերի կազման հմտություններ,

 Արդյունավետ թիմային աշխատանքի, բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,

 Անձնային և մասնագիտական հատկանիշները մշտապես բարելավելու պատրաստակամություն,

 Նախաձեռնողականություն և պարտաճանաչություն,

 Microsoft Word, Microsoft Excel, Power Point ծրագրերի լավ իմացություն,

 Միջազգային կառույցների հետ համագործակցության և դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու փորձառությունը կդիտվի որպես առավելություն:

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց CV-ները jah.fund@gmail.com հասցեին:

Դիմելու վերջնաժամկետ՝ 20.07.2018

11 Հուլիս 2018