07092018

Հուլիսի 7-ին Նինոծմինդայում անցկացվեց Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված հերթական 22-րդ ֆուտբոլի մրցաշարը, որը հովանավորվում և կազմակերպվում է Արմեն և Թաթուլ Ղարսլյանների կողմից:

Մրցաշարին ներկա էին բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյանները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, խորհրդի անդամներ և բազմաթիվ ֆուտբոլասերներ:

Մրցաշարին մասնակցում էին շրջանի 8 գյուղերի թիմերը՝  Հեշտիայի, Փոքր Խանչալիի, Օրոջալարի, Մեծ Խանչալիի, Խոջաբեկի, Ժդանովականի, Գանձայի և Ջիգրաշենի: Մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Ժդանովական գյուղի թիմը, որին հանձնվեց գավաթը, իսկ 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցրած թիմերին հանձնվեցին մեդալներ և հուշանվերներ:

Նինոծմինդայում անցկացվող ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և երիտասարդների համախմբմանը:

Լուսանկարների աղբյուրը՝ goo.gl/7Vkxsn

 

09 Հուլիս 2018