jivanuor22082017

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի օգոստոսի 27-ին Ախալքալաքի շրջանային վարչության, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության  և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) համագործակցությամբ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով կնշվի Ջիվանիական օրը, որի շրջանակներում կկատարվի ՋԱՀ-ի կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:

Մասնակցելով միջոցառմանը՝ Դուք ոչ միայն կծանոթանաք 19-20-դդ հայկական ավանդական բնակարանի առանձնահատկություններին և կվայելեք ժողովրդական նվագարանների կենդանի կատարումներ և հիանալի աշուղական երգեր, այլ նաև բացառիկ հնարավորություն կունենաք վայրկյանների ընթացքում տեղափոխվել 19-րդ դարի հայկական իրականություն և անմիջապես մասնակից լինել հայկական ավանդական կենցաղին:

Առանց գաղտնիքները բացելու ներկայացնենք հակիրճ օրակարգը՝

Ծ Ր Ա Գ Ի Ր

10:00 – Սուրբ պատարագ Կարծախի Սուրբ
Հովհաննու Կարապետ եկեղեցում
12:00 – Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի
բացման հանդիսավոր արարողություն
13:00 – Համերգային ծրագիր
14:00- Ջիվանու նկարներով «street art» ավազանկարչություն և
նկարների բարեգործական վաճառք
15:00 – Հյուրասիրություն

Բաց մի´ թողեք հայության և, հատկապես, ջավախքցիների մշակութային կյանքի համար կարևոր այս միջոցառմանը մասնակցելու և Ջավախքը՝ իր ողջ գունապնակով ու ձայնադարանով վայելելու հնարավորությունը:

Գրկաբաց Կարծախը անհամբեր գեզաթ կենե ձեզի! 😉

Միջոցառմանը FB-ում կարող եք հետևել հետևյալ հղմամբ՝ EVENT


Հարցերի դեպքում կարող եք դիմել
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Հասցե` ք. Երևան,
Խորենացի 15 («Էլիտ Պլազա»), հարկ` 1
Կայք՝ www.jah.am
Էլ. հասցե` info@jah.am
Հեռախոս` +374 (10) 52 20 26

21 Օգոստոս 2017