հունիսի 1 2017

Ջիվանու տուն-թանգարանը, ընդլայնելով իր գործունեության շրջանակները, հոգ է տանում նաև Ջավախքի համայնքային կյանքի ակտիվացման և փոքրիկ ջավախքցիների անհոգ ու երջանիկ մանկության մասին:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ Ջավախքի Կարծախ գյուղում փոքրիկների և նրանց ծնողների համար կազմակերպվեց միջոցառում, որի իրականացմանն աջակցեց նաև Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: Միջոցառման կազմակերպման մեջ իր մասնակցությունն ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

Այդ օրը Կարծախ գյուղում առավոտից տիրում էր տոնական տրամադրություն: Փոքրիկների օրը սկսվեց Սուրբ Կարապետ Հովհաննես եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ փոքրիկների օրհնության կարգ:

Միջոցառումը շարունակվեց Ջիվանու տուն-թանգարանի բակում, որտեղ էլ կարծախցիներին սպասվում էին անակնկալներ. երգ ու պար, սիրված մուլտհերոսներ, կավճանկարչություն: Այս ամենի շնորհիվ մթնոլորտը լցվեց երեխաների խինդ ու ծիծաղով:

08 Հունիս 2017