cof

Փետրվարի 26-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կամավորների թարգմանչական խումբը Հարություն  սարկավագ Երանյանի հրավերով այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Թարգմանիչները մասնակցեցին Բուն Բարեկենդանի Տոնական Սուրբ Պատարագին, որից հետո այցելեցին Ռուբեն Սևակի և Մայր Տաճարի թանգարաններ: Հարություն սարկավագի ուղեկցությամբ ծանոթացան Մայր Աթոռի հուշարձաններին և շինություններին, դրանց նախապատմութանն ու ճարտարապետական մեծ արժեքին:

Օրվա ավարտին քննարկեցին եկեղեցական եզրույթների անգլերեն համարժեքներն ու դրանց թարգմանության բարդություններն ու առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ ՋԱՀ-ի թարգմանչական խումբը և Սարկավագ Հարություն Երանյանը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ հետագայում ևս թարգմանություններ կատարելիս համագործակցել և եզրույթների ճիշտ թարգմանության հարցում աջակցել հիմնադրամի երիտասարդ թարգմանիչներին:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը իր երախտագիտությունն է հայտնում Հարություն  սարկավագ Երանյանին ցուցաբերած մեծ պատրաստակամության և ջերմ ընդունելության համար:

 

27 Փետրվար 2017