Ջավախքի գույները, տեսարժան ու տուրիստական նշանակության վայրերը, մշակութային կոթողները նոր կյանք ստացան հայ և վրացի նկարիչների կտավներում։

290270898_733794404407410_5422131484900758407_n

Հունիսի 22-ից 25-ը Ջավախքում անցկացվեց «Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» խորագրով հայ-վարացական պլեներ-փառատոնը և բացվեց համանուն ցուցահանդեսը։ Կազմակերպիչը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի և Վրաստանի նկարիչների միությունների հետ համատեղ։

Շուրջ 25 հայ և վրացի նկարիչներ Երևանից, Թբիլիսիից և Ջավախքից չորս օր շարունակ եղան Ջավախքի տարբեր գյուղերում ու քաղաքներում, տեսարժան վայրերում և իրենց տեսածն ու զգացածը փոխանցեցին կտավին՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ գունապնակով։

289850450_608734890376075_7415178978027721364_n

Փառատոնի 3-րդ օրը՝ Հունիսի 24-ին Ախալցխա քաղաքում մեկ օրով բացվեց «Համատեղ հայացք Սամցխե Ջավախեթիին» խորագրով հայ-վրացական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեց փառատոնի մասնակիցների շուրջ 70 կտավ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով հիմնադրամը մեծ տեղ է տալիս մշակույթի որոլորտի զարգացմանը, որը մշտապես ՋԱՀ-ի ուշադրության կենտրոնում է. «Ասածիս  վառ ապացույցն են նմանօրինակ պլեներ-փառատոները, ցուցահանդեսները, հիմնադրամի կողմից հիմնադրված աշուղ Ջիվանու տուն-թանգարանն ու Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը։ Հայ-վրացական նմանօրինակ համագործակցության ծրագրեր առաջիկայում դեռ շատ կունենանք», -ասաց պարոն Մկոյանը։ _H5A3611-minԲացմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խազմալյանը։ Նա նշեց, որ դարերով հայերը և վրացիները կողք կողքի ապրելով բավարար չափով չեն ճանաչում միամյանց, իսկ միմյանց ճանաչելու լավագույն եղանակը մշակույթն է. «Նման մշակութային միջոցառումներով մենք պետք է նպաստենք երկու ժողովուրդների փոխճանաչմանը։ Մեր նախաձեռնությունները պետք է լինեն համատեղ՝ մեր վրաց գործընկերների հետ։ Մենք ՋԱՀ-ի հետ շատ լավ համագործակցության փորձ ունենք և կարծում եմ առաջիկայում նմանօրինակ ծրագրեր շատ կունենանք։ Իսկ մեր սրահն այսօր ողողված է կանաչով, կտավներում ամենագերակշռող գույնը կանաչն է։ Շնորհավորելով բոլոր ներկաներին ուզում եմ մաղթել, որ այս բարդ ժամանակներում մեր կյանքը ողողված լինի այս կանաչով և բնության և մարդու հանդեպ այս հիացումով», -նշեց պարոն Խզմալյանը։

289758151_443119877296287_854445884168737137_n

Վրաստանի նկարիչների լիգայի տնօրեն Նուգզար Մելաձեն իր ելույթը սկսեց հայերեն իր իմացած մի քանի արտահայտությամբ. «Շատ, շատ լավ եմ..., այնուհետև շարունակեց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման հրաշալի մշակութային նախագիծ իրագործելու համար։ Նկարները տարբեր, բայց միաժամանակ յուրովի գեղեցիկ են։ Յյուրաքանչյուր թանգարան կուզենա նմանօրինակ գոնե մի նկար ունենալ։ Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի և այսքան ջերմ ընդունելության համար»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը միանալով բոլոր շնորհավորանքներին, նշեց. «Ուրախ եմ, որ ՀՀ նկարիչների միությունը մաս կազմեց այս նախաձեռնությանը, որն իրականացվում է ՋԱՀ-ի կողմից։ Նկարիչների միությունը շատ է կարևորում մշակութային կապը Ջավախքի հետ և այս նախագծով հիմք է դրվում մշակութային երկար համագործակցության։ Ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ջավախքը կապ է հանդիսանում Հայաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ ենք որ հնարավորություն ստեղծվեց համագործակցելու և միասին ստեղծագործելու», -ասաց պարոն Սաֆարյանն ու հավելեց. «Հիացած ենք Ջավախքի բնությամբ և հեռանալու ենք սպասումով, որ նորից վերադառնալու ենք այս հրաշալի Ջավախք աշխարհ»։_H5A3680-min

 
27 Հունիս 2022