Առաջիկա
Էլեկտրոնային դրամահավաք «Ջավախքը հավատում է Ամանորյա հրաշքներին»

Յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է որևէ ներդրում ունենալ իր հայրենիքի զարգացման գործում։ Իսկ ի՞նչ կարող եք անել կատարելով նվիրատվություն սկսած 100 դրամից։ Կարող եք Ջավախքի հեռավոր գյուղում ապրող մեկ երեխայի «ԱրՄաթ»-ում սովորելու երազանքը ավելի մոտեցնել իրականություն դառնալուն։ Կարող եք մեկ սոցիալապես անապահով տարեցի ստիպել հավատալ տոնի կախարդանքին ու հրաշքներին։ Կարող եք մեկ երիտասարդի սեփական …
Ջավախքում 2 նոր Արմաթ է բացվում

Սիրելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 12-ին քաղաք Նինոծմինդայում և հուլիսի 13-ին գյուղ Օլավերդում տեղի կունենան «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունները: Սիրով հրավիրում ենք այդ տոնական օրերը մեզ հետ անցկացնելու: Նինոծմինդայում ԱրՄաթի հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերար Արմեն Ղարսլյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար …
«Արմաթ»-ների թիվը Ջավախքում շարունակում է աճել

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի, նախատեսվում է առաջիկա ամիսների ընթացքում «Հրայր եվ Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում բացել «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել …
Բեժանոյում խմբակավարի #ԳՈՐԾԿԱ

Խմբակավարի #ԳՈՐԾԿԱ Բեժանոյում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում աշխատելու համար փնտրում ենք ԽՄԲԱԿԱՎԱՐ։ Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։ Խմբակավարի հիմնական պարտականություններն են խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), …
Մեկնարկել են Վ. Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատաքները

Հարգելի հայրենակիցներ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում արդեն մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները: Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: Տեղեկացնում ենք, որ 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում: Ստորև ներկայացնում ենք նաև Վ. Տերյանի տուն-թանգարանի …
Խաչատուր Յուզբաշյանի «Կոխ» ձեռնարկի տպագրություն

Դեռ նախաքրիստոնեական ժամանակներից «Կոխ» հայկական ազգային գոտեմարտ-ըմբշամարտը հանդիսացել է գրեթե բոլոր ազգային հանդիսությունների զարդը և կրոնական, ժողովրդական, բերքահավաքի տոների ծիսական արարողակարգի անբաժանելի մասը: Սպորտային գոտեմարտը ուղեկցվում է մարզաձևին բնորոշ ազգային երաժշտությամբ և պարով, պարող-ըմբիշները կրում են հայկական տարազին բնորոշ զարդանախշերով ձևավորված մարզահագուստ: Նախքան գոտեմարտի սկսվելը ազգային երաժշտության ներքո մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, …
Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգում և արդիականացում

Ջավախքում սակավաթիվ են մշակութային օջախներն ու կենտրոնները և նույնիսկ նման սակավաթվության պարագայում միշտ չէ, որ վերջիններս գտնվում են բարվոք վիճակում: Հրատապ վերանորոգման և վերականգնման խնդրի առջև կանգնած մշակութային կարևորագույն կառույցներից մեկն էլ Վահան Տերյանի տուն-թանգարանն է Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: Մեծանուն բանաստեղծի հայրական տունը կառուցվել է 1882թ.-ին, իսկ ցուցասրահը` 1973թ.-ին: Խորհրդային …
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` Ջավախքում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գարծընկերությամբ նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնում Ախալքալաք քաղաքում: Ծրագրի իրագործման համար առաջնահերթ խնդիրը կենտրոնի համապատասխան շենքի ընտրությունն է, որի ուղղությամբ արդեն իսկ արվել են որոշակի քայլեր: Կենտրոնը նախատեսված է լինելու12-18 տարեկան բոլոր ցանկացողների համար, միաժամանակ ծրագրի իրականացման համար առանցքային է …
ՀՀ Շիրակի մարզում և Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագներում գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

ՀՀ Շիրակի մարզը և Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահագները, ունենալով բարձրլեռնային դիրք, ջրային հարուստ ռեսուրսներ, տաք և բուժիչ ջրերով բնական աղբյուրներ, սաղարթախիտ անտառներ, հետաքրքիր ավանդույթներով ու կենցաղային նիստուկացով ազգաբնակչություն, ունեն զբոսաշրջության համար բացառիկ նպաստավոր նախապայմաններ: Այդուհանդերձ, չնայած մեծաթիվ բնական, նյութական ու հոգևոր արժեքների առկայությանը, ներկայումս օգտագործվում է վերոնշյալ տարածքների զբոսաշրջային ռեսուրսների չնչին տոկոսը: Ելնելով …