Ծրագրեր

Նվիրական երազանք, որի իրականացմամբ Ախալքալաքը կամրջվեց հարակից գյուղերին. բացվեց «Թումասի» կամուրջը

000

2014 թ. օգոստոսի 6-ը հյուրառատ ու մարդաշատ էր Ջավախքում։ Առիթը ք. Ախալքալաքը Թափարվան գետի վրայով Խուլգումո և հարակից գյուղերին միացնող հետիոտնի համար նախատեսված կամրջի բացումն էր, որի նախաձեռնության հեղինակն ու բարերարն է ծնունդով Խուլգումո գյուղից, ռուսաստանաբնակ գործարար Թումաս Չիվչյանը։ Թեև ծրագրի մեկնարկի համար դիմումը տրվել է դեռ 2010 թ., սակայն կամրջի շինարարությունն սկսվել է շուրջ …

07 Օգոստոս 2014 Կարդալ ավելին

ՋԱՀ-ի աջակցությունը Ախալցխայի բազմազավակ և 3 երեխա ունեցած ընտանիքներին

Akhaltskha

Հուլիսի 23-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում հավաքվել էին Ախալցխայի շրջանի 4 բազմազավակ երեխաների եւ այս տարի 3-րդ երեխան ունեցած ծնողները: Ախալցխայի հեգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի եւ Նինոծմինդայի հոգեւոր հովիվ Տեր Արմաշ քահանայի ներկայությամբ «Ջավախքի աջակցություն» Հիմնադրամի Ախալցխայի պատասխանատու Էդուարդ Այվազյանը հիմնադրամի անունից հատկացված գումարը փոխանցեց հավաքված ծնողներին: Էդուարդ Այվազյանը հավաքվածներին մեկ անգամ եւս …

24 Հուլիս 2014 Կարդալ ավելին

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի մեկնարկը Հայրենի Ջավախքում

3

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը 2014 թ. սկզբին հաստատել և իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որի առաջին բաղադրիչով Ջավախքի (Սամցխե-Ջավախք  և Քվեմո Քարթլի նահանգների) ընտանիքներում ծնված յուրաքանչյուր երրորդ և ավելի երեխային հատկացվում է պարգևավճար: Ծրագրի երկրորդ բաղադրիչից օգտվում են նաև Ջավախքի այն ընտանիքները, որոնց հարկի տակ 2014 թ. հունվարի մեկի դրությամբ ապրում են 6 և …

10 Մայիս 2014 Կարդալ ավելին

Աջակցություն Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բազմազավակ ընտանիքին

s23013681

 Ապրիլին 21-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում տոնական ըմբշամարտի մրցույթի ժամանակ տեղի ունեցավ նորաստեղծ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նվիրատվության արարողությունը Բաբաջանյանների ընտանիքին: Բաբաջանյանների ընտանիքում այս տարի ծնվել էր երրորդ երեխան՝ աղջիկ՝ Անի անունով, ինչի համար երեխայի հայրը «ՋԱՀ»-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոս Սահակյանից ստացավ 1000 լարի գումար: Բարերար Սոս Սահակյանը իր խոսքում համոզմունք հայտնեց, որ Ծղալթբիլայի գործարարները, ովքեր …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին

13978401981_d585013a66_z

        «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հաստատել և իրականացում է «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագիրը, որն ունի երկու բաղադրիչ: 1-ին բաղադրիչով, սկսած 2014 թ. հունվարի 1-ից, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներում ծնվող յուրքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվում է պարգևավճար։   2-րդ բաղադրիչով  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական ընտանիքներին, որոնք 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին

Ջավախահայ նկարիչների «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով աշխատանքների ցուցահանդես Երևանի Պատմության թանգարանում

Cucahandes (1)

Ապրիլի 18-ին Երևանի Պատմության թանգարանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ջավախահայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին մշակույթի գործիչներ, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ջավախահայերին հերթական մշակութային գեղեցիկ ձեռնարկի կազմակերպման առիթով և հավելեց. «Մոտենում է 100-րդ տարին, բայց ժողովրդի պայքարը …

30 Ապրիլ 2014 Կարդալ ավելին