Ծրագրեր

Կարծախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագիր

Picture2

Ջավախքի մշակութային պատշաճ կյանքի ապահովման համար անհրաժեշտ է Ջավախքի հայ մեծերի կյանքը և գործունեությունը հանրությանը ներկայացնող հաստատությունների հիմնումը։ Վերոնշյալ նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեկնարկեց մեծանուն աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հիմնման աշխատանքներն աշուղի հայրենի Կարծախ գյուղում։ Ջավախքի մեծերից Վահան Տերյանին է բախտ վիճակվել ծննդավայրում ունենալ սեփական տուն-թանգարան: Շատ այլ հայորդիներ, այդ թվում Ջիվանին, Սուրենյանցն ու Վ. Գայֆեջյանը, Հ. Մանանդյանն ու …

17 Հունիս 2016 Կարդալ ավելին

Բարեգործական ճաշկերույթ` նվիրված Ջիվանու 170-ամյակին

8

Սույն թվականի հունիսի 8-ին «Ռենեսանս» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Ջիվանու 170-ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթ, որից գոյացած ողջ հասույթը կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնման ծրագրին: Միջոցառման շրջանակներում ջավախահայության հիմնախնդիրների շուրջ էին հավաքվել  պետական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար-բարերարներ, բուհերի ղեկավարներ, ականավոր գիտնականներ, սրտացավ և ջիվանասեր հայրենակիցներ Հայաստանից, Ջավախքից, Թիֆլիսից, ՌԴ-ից և այլ վայրերից: Միջոցառմանը իրենց ներկայությամբ …

09 Հունիս 2016 Կարդալ ավելին

Փորձի փոխանակում Գեղարքունիքի մարզի և Ջավախքի կարտոֆիլագործների միջև

13549234_1038537439567714_1223448007_o

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան  ներկայացուցչության և Վորլդ Վիժն Հայաստանի գործընկերությամբ  մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ կարտոֆիլագործության փորձի և հմտությունների փոխանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ջավախքի կարտոֆիլագործ ֆերմերների միջև: Մասնակիցներն հնարավորություն ստացան ծանոթանալու կարտոֆիլի ապրանքանշման և ապահովագրության համակարգի ներդրման Ախալքալաքի փորձին: Հանդիպումներ կազմակերպվեցին նաև օրենսդիր և գործադիր կառույցների ներկայացուցիչների հետ: Այցելություն կազմակերպվեց «Ախալքալաքի կարտոֆիլ» բրենդի ներքո …

05 Հունիս 2016 Կարդալ ավելին

ՀՀ մի խումբ մտավորականներ այցելել են Արցախ և առաջնագիծ

S3540025

Արցախին և առաջնագծում կանգնած զինվորներին զորակցելու նպատալով ս/թ մայիսի 28-29-ին երկօրյա այցով Արցախ էր այցելել ՀՀ գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից կազմված մտավորականների խումբը: Պատմաբաններով, քաղաքագետներով, գրող-գրականագետներով, բնագետներով, ազգագրագետներով ու այլևայլ ոլորտի ակնառու ներկայացուցիչներով բաղկացած խմբի համար հենց առաջին օրը պաշտոնական ընթրիք տրվեց Արցախի Նախագահ Բակո Սահակյանի կողմից, որին ներկա էին նաև ԱՀ վարչապետը, ՊԲ …

30 Մայիս 2016 Կարդալ ավելին

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` Ջավախքում

Untitled-2

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԸԲՄ) և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գարծընկերությամբ նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնում Ախալքալաք քաղաքում: Ծրագրի իրագործման համար առաջնահերթ խնդիրը կենտրոնի համապատասխան շենքի ընտրությունն է, որի ուղղությամբ արդեն իսկ արվել են որոշակի քայլեր: Կենտրոնը նախատեսված է լինելու12-18 տարեկան բոլոր ցանկացողների համար, միաժամանակ ծրագրի իրականացման համար առանցքային է …

22 Մայիս 2016 Կարդալ ավելին

Գրիգոր Վանցյան. ուսումնասիրություններ և հրապարակումներ

Grigor_Vantsyan

Արժեքավոր են անվանի լեզվաբան, հայագետ Գրիգոր Վանցյանի ոչ միայն աշխատությունները, այլ նաև բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են մտավորականի անվան  հետ: Գրիգոր Վանցյանին նվիրված արդեն իսկ երրորդ գրքում (տե´ս I  և II  գրքերը) ամփոփված կլինեն գրախոսություններ, նամակներ, հեռագրեր և այլ ուշագրավ հրապարակումներ: Առանձին բաժնով ընթերցողին կներկայացվեն Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի հարաբերություններին առնչվող նյութեր:

20 Մայիս 2016 Կարդալ ավելին

Հրատարակվեց լեզվաբան, հայագետ Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի երկրորդ հատորը

20160620_164250

Գրիգոր Վանցյանի գործերի ժողովածուի երկրորդ հատորում ամփոփված են անվանի լեզվաբան, հայագետի (1870-1908 թթ.) «Պատմական քերականութիւն արևելահայ լեզուի» (1906), «Դպրոցական քերականութիւն» (1906), «Գրպանի ուղղագրութիւն» (1914), «Հայոց պատմություն» (պատկերազարդ) (1908), «Հայ-լեզու պատկերազարդ այբբենարան» (1907) գրքերը: Հեղինակի գործերի առաջին համահավաք ժողովածուն է: Նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, լեզվաբանների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանակների համար: Գիրքը հրատարակվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար` Սերգեյ Վանցյան) և «Արմեն …

01 Ապրիլ 2016 Կարդալ ավելին

Ամանորի նախօրեին Ջավախքի ևս 132 ընտանիքներ ստացան դրամական պարգևներ

1 (8)

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 27-29-ը դրամական պարգևներ ստացան Ջավախքի ևս 132 ընտանիքներ Նինոծմինդայի, Ծալկայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ախալցխայի և Բորժոմիի շրջաններից։ Շահառու ընտանիքներին տրվող պարգևավճարների, ինչպես նաև Ամանորյա նվեր-փաթեթների հանձնման արարողություններին ներկա էին ՋԱՀ-ի երևանյան պատվիրակությունը գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, ՋԱՀ-ի վրաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Գրիգորյանը, …

29 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին

Ջավախահայ երիտասարդների մոտ առաջնորդական հմտությունների ձևավորման և զարգացման ծրագիր

12375009_1200446799972768_4053502233835730697_o

Հավատարիմ մնալով իր առաքելությանը` «Ջավաքխին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մեծապես կարևորել է Ջավախքում և Ջավախքից դուրս բնակվող հայ երիտասարդների մասնագիտական կարողությունների և անձնային բարձր հատկանիշների զարգացման հանգամանքը: Ջավախահայ երիտասարդների կողմից բազմիցս բարձրաձայնվել են խնդիրներ, ինչպիսիք են Ջավախքում մշակութային, ժամանցային կյանքի պասիվությունը, մասնագիտական նոր կարողությունների ձեռքբերման բացակայությունը, նորարարություններին առնչակից չլինելը և այլն: ՋԱՀ-ը մշտապես հետամուտ է եղել …

17 Դեկտեմբեր 2015 Կարդալ ավելին