Ծրագրեր

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բարությունը Ջավախքից է, իր հորից. «Անցած ճամփա»

1

Սեպտեմբերի 20-ին կայացավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Անցած ճամփա» ծրագրի հերթական հանդիպումը ՋԱՀ-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Ա. Մելքոնյանը նշեց, որ իր համոզմամբ երիտասարդների ազատ միտքը, մտածելու կարողությունը աշխարհայացք ձևավորելու հարցում կարևոր գործոններ են, և երբեք պետք չէ ընդօրինակել որևէ մեկին տեսակետների առումով, այլ …

23 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

Շինկիոկուշին կարատեի զարգացում

IMG_20190528_172546_063

Ի՞նչ է իրենից ներկայացնում Շինկիոկուշին կարատեն Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում հիմնադրվել է 2007թ. ծնունդով Ջավախքի Ջիգրաշեն գյուղից Արմեն Քսպոյանի կողմից: Ֆեդերացիան ներկայացուցչություններ ունի Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Ջավախքի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում: Հիմնադրման օրվանից ի վեր ֆեդերացիան լուրջ հաջողություններ է գրանցել միջազգային բազմաթիվ մրցաշարերում՝ 2018թ. Եվրոպայի առաջնություն, 2-րդ տեղ, 2017թ. Եվրոպայի առաջնություն, 1-ին և …

06 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում և սպասարկում

արմաթ-լոգո

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցչության կողմից ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  հետ գործընկերությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել երեխաների տեխնիկական կրթության բազան, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ աշխատուժ, որը կբավարարի օրեցօր աճող պահանջարկը: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը  WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում ՏՏ …

06 Սեպտեմբեր 2019 Կարդալ ավելին

Կարպետագործության դասընթաց Ջիվանու տուն-թանգարանում

69024552_2378277938928793_8015587204124377088_n

2019թ. օգոստոսի 7-17-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը իրականացրեց կարպետագործության դասընթացներ: Դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին: Ծրագիրն ընթացավ 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն, գոբելեն: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին …

19 Օգոստոս 2019 Կարդալ ավելին

Հումորի լիգա

67875056_1153190338206120_8040291241830645760_o

Սիրելի՛ ջավախքցի երիտասարդներ, ժամանակն է ամբողջ աշխարհին ներկայացնել ջավախքյան յուրահատուկ հումորը՝ համեմված քաղցրահունչ բարբառով, սրամտությամբ և իհարկե անսպառ ծիծաղով: ՋԱՀ-ի երիտասարդական հանձնաժողովը հավաքագրում է թիմ, որը կներկայացնի Ջավախքը «Հումորի լիգա» նախագծում: Եթե դու սիրում ես ծիծաղ պարգևել քեզ շրջապատող մարդկանց, եթե հնարամիտ ես ու ճկուն, եթե չես վախենում ելույթ ունենալ տեսախցիկի և հանդիսատեսի առջև, ուրեմն …

14 Օգոստոս 2019 Կարդալ ավելին

Կայացավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնը

68263553_439545636636502_1912318649352323072_n — копия

2019թ. օգոստոսի 8-11-ը տեղի ունեցավ «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնը, որը կազմակերպվել էր  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ-ի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Պլեներ-փառատոնի առաջին օրերին հայ և վրացի 30 երիտասարդ նկարիչները Թբիլիսիից, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոծմինդայից, Երևանից, Աբովյանից, Հրազդանից և Գյումրիից, բաժանվելով չորս խմբերի, իրենց ղեկավարների՝ ջավախքցի հայտնի նկարիչներ …

12 Օգոստոս 2019 Կարդալ ավելին

«Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում

IMG_1405

2019թ. հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները: Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը, …

22 Հուլիս 2019 Կարդալ ավելին

Ջավախքում կնշվեն «Ջիվանական և տերյանական օրեր»-ը

Ջիվանական օր

Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացնում է «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները: Միջոցառմանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների …

12 Հուլիս 2019 Կարդալ ավելին

Մանուկների օրվան նվիրված գունեղ ու հայկական տոնակատարություն

IMG_4316

2019թ. հունիսի 2-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ Երևանի շոկոլադի գործարանում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն: Միջոցառումն ուղեկցվեց հայկական ազգային երգ-երաժշտությամբ, փահլեվանով, հայկական ժողովրդական հեքիաթների հերոսներով և այլ ավանդական կերպարներով ու խաղերով: Տեղի ունեցավ նաև «Քաջ Նազար» հեքիաթի բեմադրությունը, որը մեծ խանդավառությամբ դիտեցին օրվա չարաճճի հերոսները, իսկ հնի ու նորի խաչմերուկում հայտնված դինոզավրերը ապահովեցին …

03 Հունիս 2019 Կարդալ ավելին